Ֆինլանդիան պաշտոնապես որոշել է անդամակցել ՆԱՏՕ-ին

Ֆինլանդիան պաշտոնապես հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) միանալու որոշման մասին։ Այս մասին ասված է կառավարության հայտարարության մեջ։
«Ֆինլանդիան խորհրդարանի հետ խորհրդակցություններից հետո կդիմի Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) անդամակցության համար»,- ասված է հաղորդագրությունում։
Դրանք կանցկացվեն երկուշաբթի օրը, իսկ բուն քվեարկությունը հավանաբար կկայանա երեքշաբթի։ Արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն ավելի վաղ հայտնել էր, որ դիմումը չորեքշաբթի օրը կուղարկվի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայան։

Քաղաքականություն