ԱՄՆ-ն բախվել է «ամենաբարդ էներգետիկ ճգնաժամին»
ԱՄՆ-ն գտնվում է վերջին 50 տարվա «ամենաբարդ էներգետիկ» ճգնաժամում: Այս մասին Fox News հեռուստաալիքին հայտնել է երկրի նավթագազային արդյունաբերության ասոցիացիայի ղեկավար Թիմ Ստյուարտը:
Վերջինիս խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը «որեւէ ռազմավարությունե չունի, որպեսզի օգնի ԱՄՆ-ին հաղթահարելու բենզինի եւ դիզելային վառելիքի ռեկորդային գնաճի ճգնաժամը:
«Մենք գտնվում ենք մեծագույն, հավանաբար, վերջին 50 տարվա ամենաբարդ էներգետիկ ճգնաժամում: Ինչպես նշել եք, դիզելային վառելիքի եւ բենզինի գները ռեկորդային բարձր մակարդակում են գտնվում, իսկ պաշարները՝ ռեկորդային ցածր: Իսկ ի՞նչ է արել վարչակազմն այս շաբաթ: Ո՞րն է եղել նրանց գլխավոր հայտարարությունն այդ հարցով: Այն կայանում էր դաշնային վարձակալության միլիոնավոր պայմանագրեր հետ կանչելու մեջ, ինչը նշանակում է միլիարդավոր բարել նավթ թաղել հողում: Դա իսկապես հիասթափեցնում է: Նկատի ունեմ, որ այս վարչակազմը որեւէ ռազմավարություն չունի, որը կօգներ մեզ դուրս գալ այս իրավիճակից»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
«Եվրատեսիլ-2022»-ի հաղթող Է դարձել Ուկրաինան
Իտալիայի Թուրին քաղաքի «Պալաօլիմպիկո» մարզահամերգային համալիրում կայացավ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի եզրափ...
Զոհրաբյանը համաձայն է Բայրամովի հետ. «Հայկական կողմի ներկայացված «առաջարկը» թերթելիս ասաց՝ «իսկ որտե՞ղ է առաջարկը»
Թե ի՞նչ է ուզում Ադրբեջանը Հայաստանից եւ այն էլ շատ արագ՝ պարզ է։ Հայաստանի վրա շպրտած 5 կետերը ապագա խաղաղության պայման...
Շոլցը ներկայացրել է Պուտինի հետ զրույցն ու Ուկրաինայի հարցում Մոսկվայի դիրքորոշումը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցի ը...
Հնդկաստանն արգելել է ցորենի արտահանումը
Հնդկաստանն արգելել է ցորենի արտահանումը, արգելքն ուժի մեջ է մտնում անմիջապես, հայտնել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերո...