
Ռուսաստանը չի հրաժարվում Պուտինի և Զելենսկու հանդիպումից․ Պեսկով

Մոսկվան չի հրաժարվում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումից, սակայն առանց նախապատրաստման անհնար է այն անցկացնել։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այստեղ դիրքորոշումը ոչ մի կերպ չի փոխվել, դուք քաջատեղյակ եք ՌԴ նախագահի դիրքորոշմանը՝ ոչ ոք չի հրաժարվում նման հանդիպման հնարավորությունից, բայց դրան պետք է նախապատրաստվել»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Պետության ղեկավարի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ այս հանդիպման նախապատրաստությունը կարող է և պետք է արտահայտվի բացառապես համապատասխան փաստաթղթի, համաձայնագրի մշակման, որն այնուհետև պետք է վերջնական տեսքի բերվի ամենաբարձր մակարդակով։ ,
Ինչ վերաբերում է նման փաստաթղթի պատրաստմանը, ապա Պեսկովի խոսքով, այս ուղղությամբ առաջընթաց չկա։
«Փաստաթղթի համար մենք արդեն խոսել ենք, մինչդեռ տեղաշարժ չկա»,- ասաց նա։
«Մեր պայմանները հայտնի են, դրանք հստակ ձևակերպված են և դրված են թղթի վրա, այս ամենը փոխանցվել է ուկրաինական կողմին, պատասխան չկա»,- եզրափակեց Կրեմլի խոսնակը։