Մինչև հիմա, Գորբաչովի և Ելցինի օրոք մենք դրական հարաբերություններ ունեինք. Ֆինլանդիայի ԱԳՆ-ն՝ ՌԴ-ի մասին

Ֆինլանդիան Ռուսաստանին համարում է «կարևոր հարևան», սակայն նրա հետ հարաբերությունները բարդ են Ուկրաինայի իրադարձությունների պատճառով, ասել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն, գրում է RT-ն:

«Ռուսաստանը կարևոր հարևան է Ֆինլանդիայի համար։ Մինչև հիմա, Գորբաչովի և Ելցինի օրոք մենք դրական հարաբերություններ ունեինք»,- ասել է Հաավիստոն ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում։
 

Նրա խոսքով՝ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության եւ Եվրոպայում անվտանգության կառույցի խնդիրների պատճառով Մոսկվայի հետ հարաբերությունները դժվարանում են։

 

Ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահ և վարչապետ Սաուլի Նիինիստոն և Սաննա Մարինը հայտարարել էին, որ աջակցում են ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությանը։

Քաղաքականություն