Ոստիկանությունը հայտարարություն է տարածել ընդդիմության ակցիաների մասին

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել մայրաքաղաքում շարունակվող ընդդիմության ակցիաների մասին։ 
 

«Մայրաքաղաքում անցկացվող հասարակական ակցիաներին մասնակցող անձանց մեծամասնությունը դրսևորում է իրավաչափ վարքագիծ, ուստի ոստիկանությունը որևէ ուժ չի կիրառել և չի կիրառի այդ անձանց նկատմամբ։

Հաշվի առնելով, որ հասարակական ակցաներին մասնակցում են նաև որոշ սադրիչներ, ագրեսիվ և ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորող անձինք, որոնք հրահրում են բախումներ, ուստի ոստիկանությունը տեղեկացնում է, որ կկանխի ցանկացած հակաիրավական գործողություն՝ իրականացնելով օրենքով իրեն վերապահված լիազորությունները։

Հերթական անգամ կոչ ենք անում չտրվել սադրանքների և ակցիաներն անցկացնել  բացառապես օրինականության սահմաններում»։

Քաղաքականություն