
Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության հռչակագիր

Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության հռչակագիր։ Այս մասին հայտնում են ռուսալեզու թելեգրամյան ալիքները:
Նշենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիան և Շվեդիան ստորագրել են անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին համանման համաձայնագիր։
Համաձայնագրերում նաև կա կետ, ըստ որի՝ Ֆինլանդիան և Շվեդիան կաջակցեն Մեծ Բրիտանիային ճգնաժամի դեպքում: