
Կրասնոյարսկի երկրամասում հրդեհների դեպքով երեք մարդ է ձերբակալվել

Կրասնոյարսկի երկրամասում հրդեհների ժամանակ անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով հարուցված քրեական գործերով կալանավորվել են «Ռոսսետի-Սիբիր» ՀԲԸ-ի երեք աշխատակիցներ: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանային գլխավոր վարչությանը։
Գերատեսչության տվյալներով՝ ընկերության մասնաճյուղի՝ «Կրասնոյարսկէներգո» ՓԲԸ-ի Կազաչինսկի բաշխիչ գոտու բաժնի պետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:
Ձերբակալվել են ևս 2 պաշտոնյաներ:
Ավելի վաղ «Ռոսլեսխոզը» հայտնել էր, որ Կրասնոյարսկի երկրամասի բնակավայրերում 350 տուն է այրվել ենթակայանների և էլեկտրահաղորդման գծերի կարճ միացման պատճառով։