
Ֆրանսիայում պատգամավորը ՊՆ-ին խնդրել է տվյալներ տրամադրել Կիևին զենք մատակարարելու մասին

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Սեբաստիան Նադոն դիմել է երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Ֆլորենս Պարլիին՝ խնդրելով ճշգրիտ տվյալներ տրամադրել Ուկրաինային փոխանցված զինտեխնիկայի և դրա վրա ծախսված միջոցների մասին։ Այդ մասին գրում է RT-ն։
Իր կոչում Նադոն խնդրում է պաշտպանության նախարարին ցրել «թյուրիմացությունը», ազգային ներկայացուցիչներին «և ի դեմս Ֆրանսիայի քաղաքացիների, եվրոպացիների և Ուկրաինայի քաղաքացիների` ճշգրիտ պատասխան տալ մատակարարվող զենքի և քանակի մասին»։
Նադոն նաև ասել է, որ ԱՄՆ-ը, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ճշգրիտ զեկուցում են Կիևին իրենց նյութական օգնության մասին, և Ֆրանսիան կարող է միանալ «ժողովրդավարական ճամբարին»՝ հետևելով նրանց օրինակին։
Ավելի վաղ Եվրախորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիայի տրանսպորտի նախկին նախարար Թիերի Մարիանին կոչ էր արել Եվրամիությանը դադարեցնել Ուկրաինայի զինված ուժերի ֆինանսավորումն ու մատակարարումը։ Նա կարծիք է հայտնել, որ եվրոպացիներին ներքաշում են «ուրիշի պատերազմի մեջ»։ Նրա խոսքով՝ «Եվրոպան դարձել է ԱՄՆ-ի գլխավոր կոմերցիոն ներկայացուցիչը»։