ԱՄՆ-ն կհարվածի Աֆղանստանին՝ սպառնալիքի դեպքում

Միացյալ Նահանգների զինվորականները չեն բացառել Աֆղանստանին հարվածներ հասցնել ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին, գրում է RT-ն:

 

Ռազմական հրամանատարը հայտնել է, որ ԱՄՆ զինվորականները շարունակում են վերահսկել իրավիճակը Աֆղանստանում։
 

«Եվ մենք միջոցներ ունենք հարվածային գործողություններ իրականացնելու համար, եթե Աֆղանստանից եկող վտանգ տեսնենք», - ասել է Միլը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովում լսումների ժամանակ:

Քաղաքականություն