
Rutube վիդեո ծառայությունը ենթարկվել է «հզոր կիբերհարձակման». այն չի հաջողվել վերականգնել

Ռուսական Rutube տեսածառայությունը հաքերային հարձակման է ենթարկվել մայիսի 9-ի առավոտյան։ Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ի սահմաններում հոսթինգի թելեգրամյան ալիքում հաղորդագրություն է հայտնվել «հզոր կիբերհարձակման» մասին։ Այս մասին գրում է Meduza-ն:
Rutube-ում նշել են, որ աշխատում են ծառայության հասանելիությունը վերականգնելու ուղղությամբ:
Մեկ ժամ անց ծառայությունը հայտարարել է, որ «տեղայնացրել է միջադեպը» և խոստացել մոտ ապագայում հայտնել վերականգնման ժամկետների մասին։ Ժամը 18:00-ի սահմաններում Rutube-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ օգտատերերի տվյալները պահպանվել են և տեխնիկական աշխատանքներ են ընթանում։ Նմանատիպ հաղորդագրություն տեղադրվել է ծառայության կայքում։
Մայիսի 10-ի առավոտյան The Village-ի աղբյուրները հայտնել են, որ Rutube կայքը
կիբերհարձակումից հետո վերականգնման ենթակա չէ: