
Rutube-ի ներքին ֆայլերը հասանելի են դարձել

Ինչպես հայտնել էինք՝ Rutube վիդեոհոսթինգը հաքերային հարձակման է ենթարկվել մայիսի 9-ի գիշերը։
Ընկերությունը կարծում է, որ կիբերհարձակումը ծրագրվել էր հենց այս օրը՝ Rutube-ում հաղթական շքերթի հեռարձակումը խափանելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ նույն օրը Twitter-ում հայտնվել են սքրինշոթներ ծառայության ներքին համակարգից՝ օգտատերերի ալիքների ցանկով։
Հրապարակվել է նաև նամակ, որի հեղինակն իբր Rutube-ի տնօրեն Ալեքսեյ Նազարովն է, որը նամակը հղել է ԱԴԾ-ին՝ ռուսական Group IB-ի դուստր ձեռնարկությունից տեղեկատվական անվտանգության համակարգի գնման հարցում հնարավոր խարդախության վերաբերյալ բողոքով:
«Այդ ամբողջ գումարը վատնվել է»,- փաստաթուղթը մեկնաբանում են Twitter-ի աքաունթի հեղինակները: