
Իլոն Մասկը սխալ է համարել Դոնալդ Թրամփի էջի արգելափակումը

Միլիարդատեր, Twitter-ի նոր սեփականատեր Իլոն Մասկը սխալ է համարել Դոնալդ Թրամփի էջի արգելափակումը:
Մասկն ասել է, որ պատրաստ է ԱՄՆ նախկին նախագահին վերադարձնել հասանելիությունը սոցցանցին:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Կապիտոլիումում գրանցված դեպքերից հետո Twitter սոցիալական ցանցն արգելափակել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը: