ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ես դղյակ չունեմ»․ Սեյրան Օհանյան
Հաղթանակի զբոսայգում լրագրողները ծավալուն զրույց ունեն Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե լինելով պաշտպանության նախարար եւ պետական պաշտոնյա՝ ինչպե՞ս է Օհանյանին հաջողվել Վահագնի թաղամասում ձեռք բերել նման շքեղ առանձնատուն․
«Եթե ձեր կյանքը նվիրել եք բանակաշինությանը, Մոնումենտի դղյակները, Սեւանի դղյակները տեսել եք, չէ՞, բոլորը բանակաշինության համար ինչ-որ մի բան արել են, եթե կոռուպցիա չի եղել, թալան չի եղել, բա որտեղի՞ց այդ ամենը»,- հարցրեց նա։
Ի պատասխան լրագրողի հարցին՝ Սեյրան Օհանյանն ասաց․
«Իսկ ես ասացի՝ չի՞ եղել կոռուպցիա, ես, օրինակ, կարող եմ ասել հետեւյալը․ դուք եւ այսօրվա իշխանությունը բանակային կյանքը վերածել եք հասարակ, կենցաղային մակարդակի եւ կենցաղային փիառի, սա մեկ։ Երկրորդ, այսօրվա իշխանությունները եւ բոլոր իշխանությունները ունեն բոլոր հնարավորությունները՝ գնալու եւ պարզելու, թե ով ինչ ունի, եւ օրինական է թե ոչ, թող գնան, այդ ամեն ինչը պարզեն»։
Լրագրողի հարցին՝ հիմա իր դղյակը օրինակա՞ն է, Օհանյանը պատասխանեց․
«Ես դղյակ չունեմ»։
Ճշտող հարցին՝ Վահագնի թաղամասում չունի՞ դղյակ, Օհանյանը դարձյալ բացասական պատասխան տվեց։
Լրագրողը հետաքրքրվեց՝ չի էլ կառուցվո՞ւմ, ինչին արդեն Օհանյանը չպատասխանեց․
«Չեմ ուզում, չեմ պատասխանում, մենք այլ բանի մասին ենք խոսում»,- ասաց նա՝ հերթական անգամ շնորհավորելով Եռատոնի առթիվ եւ համախմբման կոչ անելով ժողովրդին։