Շրի Լանկայում ցուցարարները հրդեհել են երկրի վարչապետի նստավայրը

Շրի Լանկայի Կուրունեգալա քաղաքում հրկիզվել է Շրի Լանկայի վարչապետ Մահինդա Ռաջապակսայի նստավայրը։ Այս մասին հայտնում է Asian News International-ը, գրում է Газета-ն:
 

Գործակալության տվյալներով՝ դա տեղի է ունեցել մայիսի 9-ին այն բանից հետո, երբ վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Գոտաբայ Ռաջապակսային։
 

ANI-ն նշում է նաև, որ բացի սրանից, հակակառավարական ցուցարարները հրկիզել են Մորատուվայի քաղաքապետի և մի քանի պատգամավորների առանձնատները։

Քաղաքականություն