
Մահացել է DC-ի և Marvel-ի լեգենդար կոմիքսների հեղինակ Ջորջ Պերեսը

ԱՄՆ-ում 67 տարեկան հասակում մահացել է կոմիքսների հեղինակ և նկարազարդող Ջորջ Պերեսը, ով աշխատել է «Հրաշք կինը» և «Վրիժառուները» սերիաների վրա: Այս մասին հայտնում է NBC News-ը։
Նկարազարդողը մահացել է մայիսի 6-ին իր ընտանիքի հետ միասին հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո: 2021 թվականի դեկտեմբերին նկարիչը ասել էր, որ իր մոտ ախտորոշվել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի III փուլ: Հետո պարզաբանել էր, որ բժիշկները տալիս են վեց ամսից մինչև մեկ տարվա կյանք։
DC Comics-ի հայտարարության մեջ ասվում է, որ Պերեսը «անջնջելի հետք է թողել կոմիքսների աշխարհում» և ազդել «ստեղծագործական տաղանդների մի ամբողջ սերնդի վրա»: