Հասարակություն
Instagram-ն այս շաբաթ կսկսի NFT-ների փորձարկումը
Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ Instagram-ն իր հարթակում այս շաբաթ կսկսի NFT-ների փորձարկումը։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
«Այս շաբաթ մենք սկսում ենք թվային հավաքածուների փորձարկումն Instagram-ում, որ ստեղծողները և կոլեկցիոներները կարողանան ցուցադրել իրենց NFT-ներն իրենց պրոֆիլում»,- ասել է Ցուկերբերգը։
Նա նաև հավելել է, որ շուտով նման գործառույթ կհայտնվի Facebook-ում։
Ինչպես թերթին ասել է Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին, հեղինակներն ու կոլեկցիոներները շուտով կկարողանան NFT-ն ցուցադրել իրենց լրահոսում, պատմություններում և հաղորդագրություններում։
Մոսերին ընդգծել է, որ թվային հավաքածուն հրատարակելու կամ համաօգտագործելու համար վճար չի լինի:
Նմանատիպ հոդվածներ
Ամուսինը թռավ գետը, որ փրկի Արմինեին, հետևից թռան հրահանգավորող աշխատակիցները. ռեժիսոր. News. am
Օնիկ Գասպարյանը ասել է, որ անհրաժեշտ է պատերազմը կանգնեցնել, այն համաձայնեցված է եղել ինձ հետ. Դավիթ Տոնոյան news.am
Ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ-ն` Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մասին
Հիսուս Քրիստոսի արձանն ընտրված է
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0