Հասարակություն
Լուսանկարներ․ Ջասթին Թրյուդոն Ուկրաինայում է
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այցելել է ուկրաինական Իրպին քաղաք, հայտնել է քաղաքապետ Ալեքսանդր Մարկուշինը Telegram-ի իր ալիքում։ Նրա խոսքով, պարոն Թրյուդոն ժամանել է ավերածությունների չափը գնահատելու համար։
«Մենք հավատում ենք մեր երկրների միջև հետագա համագործակցությանը, այդ թվում՝ ուկրաինական քաղաքների վերականգնման հարցում»,- գրել է Մարկուշինը:
[4b9d3faef7383098e38d45617e32e9a2.jpg]
[dc8641dc2233d14c96e66c76aa86b959.jpg]