Եթե պատերազմ լինի, ես ինձ կհամարեմ երանելի ծնող, եթե իմ որդին նույնպես իր կյանքը զոհի հանուն հայրենիքի․ Գնել Սարգսյան
Դերասան Գնել Սարգսյանն երեկ կայարանում՝ Սասունցի Դավթի արձանի մոտ հավաք էր կազմակերպել,որը բնութագրում էր որպես քաղաքացիական հավաք։
Ըստը նրա՝ Հայաստանի ու Արցախի տերը իրենցից յուրաքանչյուրն է, յուրաքանչյուր քաղաքացի երկրի տերն է.«Հետևաբար, և քաղաքացին է որոշողը՝ երբ ու ինչ պետք է լինի: Քաղաքացին իր որոշումը կայացրել է, ծառաներին կարգել է ու պահանջում է աշխատել: Լավ աշխատողների աշխատավարձը բարձրացնում է, վատ աշխատողներին հեռացնում է աշխատանքից: Հատկապես վերջին մի քանի տարիներին կոնկրետ ուժային կառույցներում, ոստիկանական համակարգում ամեն օր նկատում ենք փոփոխություններ»,- ասել է Սարգսյանը։
Ըստ Գնել Սարգսյանի՝ երկրում սողացող անգրագիտություն կա, ինքը ևս 8-րդ դասարանի կրթություն եմ ստացել, երկիրն այդպիսին է եղել և դրա համար օպատճառներ են եղել՝ երկրաշարժ, պատերազմ, բայց ինքը ինքնակրթությամբ է զբաղվել,կարևորել է կրթություն ստանալը։
Գնել Սարգսյանը խոսել է նաև ատելության մթնորոլիտից, նշել, որ սխալ է թշնամալ իրար հետ, գլխավոր թշնամին թուրքն է․«Այստեղ է տիկին Գալյան, շատ ծնողների հետ ամենօրյա զանգի մեջ ենք, ես նրանց կարծես թե կարողանում եմ համոզել, որ իրենք ոչ թե որդի են կորցրել, այլ հերոս են գտել, արժանի զավակ են գտել։ Եվ այո, ես այստեղ կվերահստատեմ իմ խոսքերը․ եթե հարկ լինի ու պատերազմ լինի, ես ինձ կհամարեմ երանելի ծնող, եթե իմ որդին նույնպես իր կյանքը զոհի հանուն հայրենիքի, ու ոչ մեկին զավակին մյուսից չեմ առանձնացնում»:
Ակցիան ուղեկցվում էր «Նիկոլ, վարչապետ» վանկարկումներով։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ից հերքում են Պապիկյանի անվան շուրջ տարածվող լուրերը
168.am-ի տարածած տեղեկությունը, թե «Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել», անհե...
Լուսանկարներ․ Մայրը՝ բոթը լսելիս ուշագնաց եղավ. մանրամասներ՝ այսօր դիրքում մահացած հայտնաբերված զինծառայողից․ lurer
ՊՆ-ն այսօր հայտարարություն տարածեց այն մասին, որ ժամը 10:15-ին, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամաս...
ՏԵՍԱՆՈՒԹ․ Ոստիկանը ցույցի ժամանակ «ձեռք է գցում» երիտասարդ կնոջը
Ինչպես արդեն հայտնել էինք արդեն մի քանի օր է զանգվածային բողոքի ակցիաներ են Երևանի տարբեր փողոցերում։ Ցուցարարները պարբե...
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում կայացած հանրահավաքին
Ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը հայտարարել էր այսօր՝ մայիսի 8-ին՝ 13:00, Գյումրիի Թատերական հրապարակում հանրահավաք ա...