«Մոսկվա» հածանավի վերաբերյալ Ուկրաինային ԱՄՆ-ն Է տվյալներ տրամադրե՞լ. Պենտագոնի ներկայացուցիչը մեկնաբանել է

 Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հերքել Է ամերիկյան ԶԼՄ-ներում հայտնված այն հաղորդագրությունները, թե իբր ԱՄՆ-ն Է Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրել ռուսական «Մոսկվա» հածանավի վերաբերյալ: Այդ մասին գրում Է New York Times թերթը:

 

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հաղորդել Էր, որ Ուկրաինայի զինծառայողներն ամերիկյան կողմից հետախուզական տվյալներ են ստացել հածանավի գտնվելու վայրի վերաբերյալ: «Ուկրաինացինեցն իրենց սեփական հնարավորություններն ունեն հետախուզության ոլորտում, որպեսզի հետեւեն եւ նշանառության տակ վերցնեն Ռուսաստանի նավերը»,-թերթը մեջբերում Է Քիրբիի հայտարարությունը:

 

 Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել Էր, որ ապրիլի 13-ին հրդեհի հետեւանքով «Մոսկվա» հրթիռային հածանավը լուրջ վնասվածքներ Է ստացել զինամթերքի դետոնացիայի պատճառով: Նավը պահպանելու համար պայքարի ընթացքում զոհվել Է մեկ զինծառայող, անձնակազմի եւս մեկ անդամ անհայտ կորել Է, անձնակազմի մնացած 396 անդամները տարհանվել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Քաղաքականություն