Մեծ Բրիտանիան լքել ցանկացողների թիվը ռեկորդային աճել է. The Daily Mail

Բրիտանական Daily Mail թերթը հաղորդել է բրիտանացիների ռեկորդային թվի մասին, ովքեր ցանկանում են լքել երկիրը գների աճի ֆոնին: Այս մասին գրում է RT-ն:

 

Հրատարակության համաձայն՝ անցյալ ամիս Մեծ Բրիտանիայում 1000%-ով ավելացել է այն օգտատերերի թիվը, ովքեր Google որոնողական համակարգում արտասահման տեղափոխվելու հարցում են ներկայացրել։ Նշվում է, որ բրիտանացիների համար տեղափոխվելու համար նախընտրելի երկրների թվում են եղել ԱՄՆ-ը, Կանադան և Ավստրալիան։
 

Պարբերականը նաև, վկայակոչելով արտագաղթի հարցերով մասնագետ Ռեյս Էդվարդսի ուսումնասիրությունը, հայտնում է, որ ավստրալական վիզայի համար Բրիտանիայում դիմումների թիվը ապրիլին աճել է 670%-ով։
 

Ավելի վաղ The Telegraph թերթը գրել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բրիտանական տնտեսությանը կհասցնեն 6,2 միլիարդ ֆունտ ստեռլինգի վնաս։

Քաղաքականություն