
Մայրաքաղաքի համայնքային պարկը կհամալրվի MAN մակնիշի 87 նոր ավտոբուսով

Համայնքային պարկը կհամալրվի MAN մակնիշի 87 նոր ավտոբուսով։ Քաղաքապետը ստորագրել է ձեռքբերման պայմանագիրը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
«Հայտարարված միջազգային մրցույթում հաղթող է դարձել «Թեգետա Մոթորս» վրացական ընկերությունը։ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել MAN մակնիշի նոր ավտոբուսների ձեռքբերման պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու Թեգետա Հոլդինգի ռազմավարական բիզնես ուղղությունների տնօրեն Իրակլի Պապիաշվիլին», - հայտնում են քաղաքապետարանից: