
Եվրահանձնաժողովը կկրի եվրաինտեգրման գործընթացի պատմական ձախողման ողջ պատասխանատվությունը. Օրբանը՝ ռուսական գազի դեմ էմբարգոյի մասին

Եթե Եվրահանձնաժողովը շարունակի պնդել Ռուսաստանի դեմ նավթի էմբարգոյի առաջարկը, ապա նա կկրի եվրաինտեգրման գործընթացի պատմական ձախողման ողջ պատասխանատվությունը: Այս մասին ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին:
Օրբանն ընդգծել է, որ ԵՀ-ի առաջարկած միջոցառումները պահանջում են մատակարարման այլընտրանքային ենթակառուցվածք և Հունգարիայի վերամշակման հզորությունների ամբողջական վերակազմավորում։ Նման քայլերը «ժամանակ եւ ներդրումներ են պահանջում»։
Հիշեցնենք, որ Հունգարիան դեմ էր Եվրամիությանը ռուսական նավթի և գազի մատակարարման արգելքի սահմանմանը։