«էս թուրքերը երկիրը հանձնեցին». Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ քաշքշուկ` սրճարանում

 ArmDaily.am-իտեղեկություններով` քիչ առաջ Երևանի սրճարաններից մեկում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ։

 

Աղազարյանին սրճարանում ասել են՝ «էս թուրքերը երկիրը հանձնեցին», իսկ ՔՊ-ական պատգամավորն էլ իր հերթին պատախանել է՝ «ձեզնից լավ թո՞ւրք»։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ վիրավորական արտահայտություններից հետո քաշքշուկ է սկսվել և սրճարանի այցելուներից մեկը շշով հարվածել է Աղազարյանին։

 

Auroranews.am-ը կապ հաստատեց պատգամավորի հետ` գրանցված դեպքի վերաբերյալ մանրամասներ ճշտելու համար:

Աղազարյանը հաստատեց տեղեկությունը. «Այո, նման դեպք եղել է: Քաղաքացիները մոտեցան բաժանեցին»,- հայտնեց պատգամավորը:

 

Հովիկ Աղազարյանը, սկայան, չհաստատեց շշով հարվածելու մասին տեղեկությունը:

«Շշով հարված չի եղել, քաղաքացիները բաժանել են»,- եզրափակեց պատգամավորը:

 

 

Քաղաքականություն