
Արգենտինայում հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտի ութ կասկածելի դեպք

Արգենտինայի առողջապահության նախարարությունը հայտնել է երեխաների մոտ անհայտ ծագման հեպատիտի ութ կասկածելի դեպքի մասին: Այս մասին գրում է Gazeta. ru-ն:
Իրավասու մարմինները թեստեր և համաճարակաբանական հետազոտություններ են անցկացնում և հիվանդների վերջնական ախտորոշումը դեռ չի կայացվել:
«Սրանք առանձին դեպքեր են, և դրանց միջև որևէ կապ չկա»,- ասել են նախարարությունից։
Առողջապահության նախարարությունը բժիշկներին խորհուրդ է տալիս այն դեպքը դասակարգել որպես կասկածելի, երբ ախտանշանները համատեղելի են հեպատիտի հետ՝ վիրուսային հեպատիտի բացասական թեստերով (A, B, C, D և E): Այս հիվանդների ուսումնասիրության ժամանակ խորհուրդ է տրվում ներառել նաև ադենովիրուսի հայտնաբերումը: