ԱՀ դատախազությունը` ադրբեջանական ռազմամեքենայի կողմից հայկական տաքսին ձորը գցելու մասին

 Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Դրմբոն-Մարտակերտ ճանապարհահատվածում մայիսի 5-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ԱՀ ադրբեջանական շարասյան մաս կազմող քարշակող բեռնատարի կողմից վթարի է ենթարկվել ճանապարհի հանդիպակաց գոտով երթևեկող արցախցու ավտոմեքենան, որն ընկել էր ճանապարհի աջակողմյան ձորակը:

 

«Արմենպրես»-ին Արցախի դատախազությունից տեղեկացրին, որ դեպքից անմիջապես հետո դեպքի վայր են ներկայացել ոստիկանության ծառայողները: Վարորդի և երկու ուղևորների առողջությանը լուրջ վնաս չի պատճառվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

 

Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները, վթարի ու բախման առաջացման պատճառները, այն կանխելու հնարավորությունը, բախումը դիտավորության կամ անզգուշության հետևանք լինելը պարզելու ուղղությամբ:

Տեղեկություններ կան, որ վթարված մեքենան տաքսի է, որը տեղափոխելիս է եղել 2 ուղևոր: 

 

 

Քաղաքականություն