
WhatsApp-ի նախկին տնօրենը զղջում է Facebook-ի հետ գործարքի համար

WhatsApp-ի նախկին կոմերցիոն տնօրեն Նեերաջ Արորան ափսոսանք է հայտնել, որ ժամանակին ղեկավարությանը համոզել է վաճառել մեսենջերը Facebook-ին։ Այս մասին հայտնում է Business Insider-ը՝ հղում անելով Արորայի թվիթերյան գրառումներին։
Մի շարք հաղորդագրություններում Արորան ասել է, որ 2014 թվականին մասնակցել է WhatsApp-ի և Facebook-ի միջև բանակցություններին և համոզել է իր ղեկավարությանը գործարքի անհրաժեշտության մեջ։ Նա նաեւ նշել է, որ այսօր իր անցյալի գործողությունները համարում է սխալ եւ զղջում է դրա համար։
Նրա խոսքով՝ գործարքը կնքվել է որոշակի պայմաններով, որոնք հետագայում խախտել է Facebook-ը։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են մեսենջերում գովազդի բացակայության, ինչպես նաև կորպորացիայի կողմից իր օգտատերերից անձնական տվյալներ հավաքելուց հրաժարվելու մասին։
«Այսօր WhatsApp-ը Facebook-ի երկրորդ ամենամեծ հարթակն է՝ ավելի մեծ, քան Instagram-ը և FB Messenger-ը: Չնայած դրան, իր ներկայիս տեսքով WhatsApp-ը միայն այն ապրանքի ստվերն է, որի մեջ մենք դրել ենք մեր սրտերը և ցանկացել նվիրել ամբողջ աշխարհին»,- ասել է Արորան։