Սեյրան Օհանյանը պաշտոնապես հրաժարվեց ինձ հետ Հ1֊ի եթերում բանավիճել. Հայկ Կոնջորյան

«ՔՊ»-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանը գրառում է արել՝ այն վերնագրելով «Փախչող ընդդիմության մայրամուտը»:
 

«Սեյրան Օհանյանը պաշտոնապես հրաժարվեց ինձ հետ Հ1֊ի եթերում բանավիճել։ Չեմ ուզում հավատալ, որ գեներալ Օհանյանը վախեցավ։

 

Այժմ եկեք արձանագրենք 3 բան.

 

Ընդդիմությունը փախչում է արտաքին դիվանագիտության խրամատից,

 

Ընդդիմությունը փախչում է ԱԺ նիստերի դահլիճից,

 

Ընդդիմությունը փախչում է հեռուստատեսային տաղավարներից։

 

Հիմա հարց՝ որտե՞ղ և ինչպե՞ս է պատրաստվում ընդդիմությունը փրկել հայ ժողովրդին, եթե բոլոր տեղերից փախչում է։ Եվ ինչպե՞ս կարող է փախչողը փրկել ժողովրդին։

 

Սիրելի՛ ժողովուրդ, ձեր ոգին ամուր պահեք, ձեր միտքը՝ սթափ։ Մենք կանգուն ենք և կանգուն ենք մնալու՝ հանուն մեր ժողովրդի, հանուն մեր պետության։

 

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը«:

Քաղաքականություն