Կառավարությունը կապահովի «Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձի վճարումը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատավարձի վճարումը։

Ըստ հիմնավորման՝ «Նաիրիտ» գործարանի տեխնիկական անվտանգության համակարգի սարքավորումներում առկա հրդեհապայթունավտանգ և այլ քիմիական նյութերի պահպանումն իրականացնում են 216 աշխատակիցները, որոնցից 142 աշխատակից ուղղակիորեն որպես մասնագետ իրականացնում են տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի անվտանգ պահպանությունը, համաձայն գործող տեխնիկական հրահանգների, ովքեր աշխատում են 24-ժամյա ռեժիմով, 4 հերթափոխով:

 

Ըստ համապատասխան հաշվարկների, գործարանի 2022թ.-ի բոլոր՝ թվով 216 աշխատակիցների աշխատավարձները, դրան հավասարեցված այլ վճարները ներառյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը և այլ պարտադիր վճարների մեկ ամսվա հաշվարկային գումարը կազմում է մոտավորապես 31000.0 հազ. դրամ, իսկ 12 ամսվա համար կազմում է մոտավորապես 372000.0 հազ. դրամ:

Քաղաքականություն