
Ֆրանցիսկոս պապը հանրությանն է ներկայացել անվասայլակով

Հռոմի Ֆրանցիսկոս պապին առաջին անգամ տեսել են հանրային միջոցառմանն անվասայլակ օգտագործելիս այն բանից հետո, երբ նա պատմել էր, որ բուժում է ստանում ծնկի ցավից, գրում է The Guardian-ը:
Ֆրանցիսկոս պապը տարվել է Վատիկանի Պողոս VI-ի սրահ՝ հանդիպելու ամբողջ աշխարհից միանձնուհիների հետ:
Երեքշաբթի Corriere della Sera-ին տված հարցազրույցում 85-ամյա Հռոմի պապն ասել էր, որ պատրաստվում է «ինֆիլտրացիայով միջամտության» ենթարկվել ծնկի ցավի պատճառով: