«Ազովստալի» ուկրաինացի զինվորները առաջարկել են փոխանակել գերիներին սննդամթերքի ու դեղորայքի հետ

«Ազովստալի» նացիստներն առաջարկել են գործարանի տարածքում գտնվող խաղաղ քաղաքացիներին փոխանակել պարենի ու դեղորայքի հետ։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է ձեռնարկության ազատագրման գործողության շտաբի ներկայացուցիչը:

 

«Ստիպված ենք կապ պահպանել այնտեղ «Ազովի»  նացիստների և Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետ՝ ի շահ այնտեղ մնացած քաղաքացիական անձանց փրկության։ Բանակցությունների ընթացքում նրանք մեզ առաջարկել են քաղաքացիական պատանդներին փոխանակել պարենամթերքի ու դեղորայքի հետ։ Գործարքի նշված պայմաններն են՝ տասնհինգ պատանդ մեկ տոննա մթերքի, ինչպես նաև դեղորայքի դիմաց։ Զգուշացրել են, որ այլևս ոչ ոքի Ուկրաինա չեն թողնի, հիմա միայն կփոխանակեն», - ասել է գործակալության զրուցակիցը։

 

Նրա խոսքով` իրենք նման մեթոդների արդեն բախվել են, մասնավորապես Սիրիայում, երբ բանակցություններ են վարել «Իսլամական պետության» (ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է ՌԴ-ում)ահաբեկիչների հետ։

«Նրանք նույնպես առաջարկում էին դեղորայք ու սնունդ տալ մարդկանց քաշին համապատասխան։ Այնպես որ նրանք բոլորովին էլ «հերոսներ» չեն, ինչպես նրանց անվանում է Զելենսկին, սովորական ահաբեկիչներ են», - ընդգծել է զրուցակիցը։

 

Ապրիլի 16-ին ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնեց, որ քաղաքի ամբողջ տարածքն ազատվել է ուկրաինական բանակից, օտարերկրյա վարձկաններից ու «Ազով» գնդի նեոնացիստներից: Ուկրաինական խմբավորման մի մասն արգելափակվել է «Ազովստալ» կոմբինատում և հրաժարվում է հանձնվել։

Քաղաքականություն