Հասարակություն

ԱՄՆ հետախուզությունը չի տրամադրում տվյալներ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների գտնվելու վայրի մասին. Պենտագոնի խոսնակ

ԱՄՆ հետախուզությունը չի տրամադրում տվյալներ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների գտնվելու վայրի մասին. Պենտագոնի խոսնակ

ԱՄՆ-ը մարտադաշտի վերաբերյալ հետախուզական տվյալներ է ուղարկում Ուկրաինա, սակայն դրանք չեն պարունակում տեղեկատվություն ռուս ռազմական ղեկավարների գտնվելու վայրի մասին: Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին՝ անդրադառնալով The New York Times-ի հրապարակմանը:
 

«ԱՄՆ-ն ռազմադաշտային հետախուզություն է տրամադրում ուկրաինացիներին պաշտպանելու իրենց երկիրը: Մենք դրա մասին էինք խոսում։ Մենք հետախուզական տվյալներ չենք տրամադրում ռազմի դաշտում ռուս բարձրաստիճան զինվորականների գտնվելու վայրի մասին», - ասել է Քիրբին հերթական ճեպազրույցի ժամանակ։
 

Բացի այդ, նրա խոսքով, Վաշինգտոնը ներգրավված չէ «ուկրաինական զինված ուժերի հարվածների թիրախների ընտրության վերաբերյալ որոշումներ կայացնելու մեջ»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250