Ընդդիմադիր պատգամավորները գնում են ԱԺ՝ կառավարություն հետ հարցուպատասխանի

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորները երկար դադարից հետո վերադառնում են Ազգային ժողով։ 

Այսօր՝ ժամը 16։30-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը գալիս է Ազգային ժողով. նախատեսված է կառավարություն-ԱԺ հարցուպատասխան։ 

Սպասվում է, որ ընդդիմադիր պատգամավորները կմասնակցեն կառավարության հետ հարցուպատասխանին, իսկ մինչ այդ Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է։ 

Նշենք, որ Ազգային ժողովի բակում ու տարածքում մեծաթիվ ոստիկանական ուժեր են. ԱԺ բակում տեղադրվել են նաև լուսաձայնային նռնակներ։

Քաղաքականություն