Վեճ-ծեծկռտուք՝ «Վստրեչի կամրջի» մոտ. կա վիրավոր. Shamshyan. com

Քիչ առաջ էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, որ կայարանի տարածքում կրակոցներ են հնչել և մեկ հոգի հրազենային  վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ նմանատիպ տեղեկություն լրատվամիջոցը նույնպես  ստացել էր: 

 

Պարզվել է, որ Սասունցի Դավիթ կայարանի հարևանությամբ գտնվող  գնացքի գծերի հատվածում՝ դեպի ժողովրդին հայտնի «Վստրեչի կամրջի» մոտ, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ մի քաղաքացի գլխի և ոտքի մասում վնասվածք է ստացել, ով դեպքի վայրից դիմել է փախուստի և ահազանգել Երևանի 1-03 շտապօգնություն և բժիշկներին հայտնել իր գտնվելու վայրը: Օպերատիվորեն  ժամանած շտապօգնության բժիշկները նախ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

 

Այս պահին դեպքի վայրում աշխատում է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ: Ծեծկռտուքի վայրում և դրանից մոտ 1 կմ հեռավորության վրա ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի  2-րդ վաշտի պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, արյունոտված անձեռոցիկ, որոնք հետաքննիչը որպես նմուշ վերցրել է: 

 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորի, դեպքի մասնակիցների ինքնությունը և ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝  նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Հերքվել է կրակոցների մասին տեղեկությունը: 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն