Հասարակություն

ԱԺ աշխատակազմին ուղարկու՞մ են տուն․ խորհրդարանից մեկնաբանել են լուրը

ԱԺ աշխատակազմին ուղարկու՞մ են տուն․ խորհրդարանից մեկնաբանել են լուրը

Ես աշխատակազմից եմ ու ինձ նման բան ոչ-ոք չի ասել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը` մեկնաբանելով տարածված լուրերը, թե ԱԺ աշխատակազմին ուղարկում են տուն:

 

Նշենք, որ ԶԼՄ-ները տեղեկություններ են տարածում, թե ԱԺ աշխատակազմին ուղարկում են տուն:

 

Ժամը 16։30-ին նախատեսվում է ԱԺ-կառավարություն հարցուպատասխան, որին ներկա է լինելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն քիչ առաջ հայտարարություն էր տարածել, թե տվյալներ են ստացվել, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադրված են այսօր անցկացվող ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ և դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը և հարկադրել կատարելու որևէ գործողություն՝ այդ կերպ ապակայունացնել երկրի ներքին անվտանգությունը։

Նաև նշենք, որ ԱԺ դարպասները զոդված են, ներսում տեղադրված են լուսաձայնային նռնակներ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250