Այս ամենը մենք տեսել ենք ղարաբաղյան պատերազմում․ ինչի մասին է խոսել Արեստովիչը

Իսրայելը կարող է սկսել զենք մատակարարել Ուկրաինային: Դա կարող է տեղի ունենալ ոչ ուղղակիորեն, այլ երրորդ երկրների միջոցով: Այս մասին Մարկ Ֆեյգինին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, գրում է news.liga.net-ը։

Նրա կարծիքով՝ Իսրայելն ունի շատ զինատեսակներ, որոնք ՆԱՏՕ-ն չի կարող փոխանցել Ուկրաինային։

«Այս ամենը մենք տեսել ենք ղարաբաղյան պատերազմում, սա օգտագործվել է ադրբեջանական բանակի կողմից, օրինակ՝ կամիկաձե անօդաչու թռչող սարքերը, ինչպիսին Harop-ն է կամ Harpy-ն:Կա, օրինակ, Spike հակատանկային կառավարվող հրթիռ, որն օպերատորին թույլ է տալիս փոխել հետագիծը թռիչքի ընթացքում, վերաուղղորդել այն. հարվածում է մի տանկին, հետո մյուսին: Ղարաբաղից այսպիսի շատ պատկերներ ենք տեսել։ Եվ շատ ու շատ այլ բաներ՝ անօդաչու թռչող սարքեր, հակատանկային զենքեր և այլն»,- ասել է Արեստովիչը։

«Իսրայելը, եթե ցանկանա, Լավրովի խոսքերին արձագանքելու բան ունի»,- ասել է Արեստովիչը։

 

Քաղաքականություն