Դատախազությունը` ՊՊԾ պետի գործողությունների մասին

 Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից Mediahub.am-ի օպերատորին ոտքով հարվածելու դեպքին առնչվող ստացված հաղորդումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե։

 

ՀՀ գլխավոր դատախազությունից Aysor.am-ին հայտնեցին, որ դրանք ուղարկվել են ՔԿ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:

 

Հիշեցնենք՝ Սարգիս Հովհաննիսյանը երեկ անհնազանդության խաղաղ ակցիաների ընթացքում Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում բռնություն էր կիրառել մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողի ու օպերատորի նկատմամբ։

Քաղաքականություն