ՌԴ-ն ուզում է մեզ կտրել ծովերից. Ուկրաինայի ՊՆ փոխնախարարի հայտարարությունը

 Պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Դոնեցկի և Լուգանսկի շրջանները գրավելու իր ծրագրերից։ Սակայն Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է Ուկրաինային կտրել Սև և Ազովի ծովերից, գրում է rbc.ua-ն։

«Ռուսաստանը չի հրաժարվում ոչ միայն Դոնեցկի և Լուգանսկի շրջանների աշխարհագրական սահմանները գրավելու իր ծրագրերից, նրանք այժմ փորձում են դա անել Խարկովի մարզում, Խերսոնի մարզում: Նրանց նպատակն է Ուկրաինան կտրել ծովերից», - ասել է  Մալյարը:

Քաղաքականություն