
Ջհանդամադիմության՝ հանրությանը մոլորեցնելու բոլոր ջանքերն ապարդյուն են․ Չախոյան

Հերթական կեղծ լուրը, որը տարածել է «Հայաստան» դաշինքը։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով ընդդիմության, մասնավորապես՝ «Հայաստան» դաշինքի պաշտոնական էջում հրապարակված այն լուրին, ըստ որի՝ ԵՊՀ-ում դասընթացը գրեթե տապալվել է:
«Եվ ոչ մի բուհում այսօր դասադուլ չի եղել, դասընթացների պրոցեսը բոլոր բուհերում բնականոն հունով ընթացել է և շարունակվում է։ Իսկ բուհերում ուսանողներն ուշացել են, քանի որ ինքնախաբեությամբ զբաղված ջհանդամադիմությունը փակել էր համալսարաններ տանող հանգույցները, ինչը մեկ ժամվա ընթացքում բարեհաջող վերացվել է։
Ջհանդամադիմության՝ հանրությանը մոլորեցնելու բոլոր ջանքերն ապարդյուն են, իսկ խաբելով ոչնչի չեն հասնելու, քանզի արդեն իսկ տապալվել են»,- գրել է Չախոյանը: