
Ֆրանսիան հայտնել է` ՌԴ-ին գազի համար ռուբլով կվճարի՞, թե ոչ

Ֆրանսիան դեմ է Ռուսաստանից գազի համար ռուբլով վճարելուն, նման քայլը հակասում է նախկինում ընդունված պայմանագրերին։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի էկոլոգիական հարցերի նախարարը՝ մեկնաբանելով «Գազպրոմի» կողմից Բուլղարիա և Լեհաստան մատակարարումների դադարեցումը, որոնք հրաժարվել են ռուբլով վճարել գազի դիմաց։
«Այսօր Բրյուսելում բանակցությունների ընթացքում մենք մտադիր ենք համերաշխություն հայտնել մեր եվրոպացի գործընկերներին, ինչպես նաև հիշեցնել պայմանագրի կանոնները, որոնք հենց այնպես չի կարող խախտվել։ Մենք կշարունակենք վճարել եվրոյով կամ դոլարով՝ համաձայն պայմանագրերի»,- ասել է նա BFM հեռուստաալիքի եթերում։ Ինչպես ընդգծել է նախարարը, գազի դիմաց վճարումներն այլ արժույթներով փոխանցելու որոշումը կարող է կայացվել բացառապես եվրոպական մակարդակով։ Պոմպիլին նաև նշել է, որ ԵՄ երկրները շարունակում են միջոցներ մշակել, որոնք թույլ կտան նվազեցնել իրենց կախվածությունը ռուսական մատակարարումներից։