
Չավուշօղլուն ասել է` ինչու է հայ ցուցարարներին «գորշ գայլերի» ժեստը ցույց տվել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Լատինական Ամերիկայի 6 երկրներ ընդգրկող շրջագայության ավարտից հետո վերադարձել է Թուրքիա։ Վերադարձի ճանապարհին նա պատասխանել է լրագրողների հարցերին, գրում է ntv.com.tr կայքը։
Չավուշօղլուն անդրադարձել է իր` Ուրուգվայում Թուրքիայի դեսպանատան մոտ ցույց տված «գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության ժեստին: Դա տեղի էր ունեցել տեղի հայ համայնքի կողմից կազմակերպված հակաթուրքական երթի ժամանակ, որը նվիրված էր Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին։ Բացատրելով իր պահվածքը՝ Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է.
«Ցուցարարները «տգեղ» վերաբերմունք դրսևորեցին, այս «անընդունելի և այլանդակ» վերաբերմունքից հետո մենք տվեցինք անհրաժեշտ պատասխանը»: