
Բերման ենթարկվածների թիվը` 14:00-ի դրությամբ. ոստիկանությունից հայտնում են

Այսօր վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում մեկնարկած բողոքի ակցիաները շարունակվում են: Ցուցարարները ճանապարհներ են փակում` իրականացնելով անհնազանդության ակցիաներ։
Аuroranews.am-ը կապ հաստատեց Ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ և տեղեկացավ, որ ժամը 14:00-ի դրությամբ բերման է ենթարկել 244 անձ
Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով:
Լուսանկարը` photolure.am-ի