
Սոչիում ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել

Այսօր Սոչիի օդանավակայանում տասը ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել: Այս մասին հայտնում է Aerodinamika-ն: Վատ եղանակային պայմանների պատճառով ինքնաթիռները ստիպված են եղել փոխել ուղղությունն ու վայրէջք կատարել Միներալնիե Վոդիում:
Հայտնի է, սակայն, որ որոշ ինքնաթիռներ այնուամենայնիվ վայրէջք կատարում են: Օդանավակայանը գործում է, իսկ վայրէջք կատարել կամ չկատարելու որոշումներն ընդունում են օդանավի հրամանատարները: