
«Բորժոմին» դադարեցրել է արտադրությունը Վրաստանում

«Բորժոմի» ընկերությունը հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով ժամանակավորապես դադարեցնում է արտադրությունը Վրաստանի երկու գործարաններում։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով ընկերության տարածած հայտարարույթունը:
«Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից ի վեր IDS Borjomi Georgia-ն հայտնվել է բարդ իրավիճակում: Ընկերության արտադրանքի հիմնական շուկաներում բարդ իրավիճակը սրվել է բանկային հաշիվների սահմանափակ հասանելիությամբ, ինչը փակել է ընկերության արտարժույթով եկամուտներ ստանալու և պարտատերերին փոխանցելու հնարավորությունը:
Ընկերությունը մինչ օրս շարունակում է աշխատել՝ իրավիճակն էականորեն բարելավելու ակնկալիքով, ինչը, ցավոք, դեռ չի հաջողվել: Վերոնշյալի պատճառով ընկերությունը ստիպված է ապրիլի 29-ից ժամանակավորապես դադարեցնել արտադրական գործընթացը Բորժոմիի երկու շշալցման գործարաններում»,-ասված է ընկերության հաղորդագրության մեջ։