
Մահացել է դերասան Սերգեյ Կարյակինը

Ապրիլի 28-ին 50 տարեկան հասակում մահացել է ռուս դերասան Սերգեյ Կարյակինը։ Այս մասին իր Instagram-ում հայտնել է դերասանուհի Ելենա Քսենոֆոնտովան, գրել է Газета-ն:
«Սերյոժա Կարյակինը չկա. Հրաշալի արտիստ, ընկեր, գործընկեր, մարդ։ Հիվանդություն: Երկնքի թագավորությունը քեզ, Սերյոժենկա», - գրել է Քսենոֆոնտովան:
2022 թվականի հունվարին Կարյակինը բողոքել էր լեզվի քաղցկեղի ագրեսիվ ձևից։ Նա կորցրել էր աշխատելու և խոսելու ունակությունը:
Հիվանդության ծայրահեղ տեղայնացման պատճառով քաղցկեղի ձևն անգործունակ էր։
Կարյակինը հայտնի է «В круге первом», «Высший пилотаж», «Обратная сторона Луны» և «Перевал Дятлова» սերիալներում խաղացած դերերով, ինչպես նաև նկարահանվել է «Нелюбовь» ֆիլմում։