Ավստրիական նավթագազային ընկերությունը հայտարարել է, որ գազի դիմաց վճարելու է եվրոյով

Ավստրիական նավթագազային OMV ընկերությունը մտադիր է շարունակել գազի մատակարարումների դիմաց վճարումները եվրոյով։ Այս մասին հայտարարել է հանրապետության Եվրոպական հարցերի և Սահմանադրության նախարար Կարոլին Էդստադլերը։
 

«OMV-ն միշտ վճարել է գազի մատակարարումների համար եվրոյով և կշարունակի դա անել», - գրել է նա թվիթերյան իր էջում:
 

Էդստադլերը հավելել է, որ ռուսական գազի մատակարարումների համար վճարման գոյություն ունեցող ձևը լիովին համապատասխանում է պատժամիջոցների ռեժիմին։
 

Ավելի վաղ OMV-ն հայտնել էր, որ ընկերությունը չի նախատեսում հաշիվներ բացել Շվեյցարիայում՝ ռուսական գազի մատակարարումների դիմաց վճարելու համար։ Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամմերը հայտարարել է, որ Վիեննան ընդունել է գազի դիմաց վճարելու Ռուսաստանի նոր պայմանները։

Քաղաքականություն