
Անկարան տալիս է խաղաղության հաստատման կարևորություն․ Պուտինն ու Էրդողանը կրկին զրուցել են

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին ապրիլի 28-ին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից, գրում է Regnum-ը։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին ասել է Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության հետախուզական ծառայությունների միջև սերտ երկխոսության անհրաժեշտության մասին։
Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի միջնորդությունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի կալանավորված քաղաքացիների փոխանակման հարցում ոչ միայն վկայում է այն կարևորության մասին, որ Անկարան տալիս է խաղաղության, երկխոսության և համագործակցության հաստատմանը, այլ նաև կարևոր է իր միջնորդական առաքելության առումով։ Նախագահ Էրդողանը, մատնանշելով Ազգային հետախուզական կազմակերպության դերը, ասել է, որ անհրաժեշտ է շարունակել համակարգումը և սերտ երկխոսությունը հետախուզական ստորաբաժանումների միջև։ Նա հայտարարել է, որ դա կնպաստի տարածաշրջանում հումանիտար ողբերգությունների կանխարգելմանը և կայունության հաստատմանը։
Նշենք, որ երկու ղեկավարների նախորդ զրույցը կայացել էր ապրիլի 26-ին: