Թանկացել է ամեն ինչ․ արձանագրվել է 7.8 տոկոս գնաճ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.6 տոկոսով. սա այս տարվա հունվար-մարտ ամիսների ցուցանիշն է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Սրան զուգահեռ արձանագրենք, որ գյուղատնտեսության ոլորտում է անկում արձանագրվել, այն էլ՝ 5.4 տոկոսի չափով: Փոխարենը Վիճակագրական կոմիտեն շինարարության ոլորտում է աճ արձանագրել 6.2 տոկոսով:
Ի դեպ, առեւտրի շրջանառության ծավալները ավելացել են 7.6 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 3.1 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի սպառողական շուկայում Վիճակագրական կոմիտեն 3 ամիսների ընթացքում արձանագրել է 7.8 տոկոս գնաճ: Վերջին ամիսներին մեր հանրապետությունում թանկացել է ամեն ինչ՝ հացը, շաքարավազը, բանջարեղենը եւ առաջին անհրաժեշտության այլ սննդամթերք:
Արտահանման ծավալները, եթե դիտարկենք հունվար-մարտ ամիսների կտրվածքով, աճել են 26.9 տոկոսով, բայց մեկ ամսվա ընթացքում պատկերը տխուր է. արձանագրված անկումը կազմել է 12.2 տոկոս, ինչը, մասնագետների կարծիքով, խիստ մտահոգիչ է: Մյուս կողմից՝ ներմուծման ծավալներն են աճել, հունվար-մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 45.6 տոկոսով են աճել: Բայց մարտին, փետրվարի համեմատ, ներմուծման ծավալները պակասել են 9.8 տոկոսով»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում փաստաթղթերի փաթեթ կստորագրվի. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշակի մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր...
Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ
Մոսկվայում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի...
Կայացել է Ռուբինյան-Քըլըչի 3-րդ հանդիպումը․ մանրամասներ
Վիեննայում այսօր՝ մայիսի 3-ին, հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ն...
Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել և հակադարձել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին...