Ուկրաինան նույնիսկ ավելի վաղ է սկսել «պատերազմը» Ռուսաստանի դեմ․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, խոսելով Ռուսաստանի հատուկ գործողության մասին, ասել է, որ Ուկրաինան այս պատերազմն ավելի վաղ է սկսել և Կիևը պետք է պատրաստվի բախման «աշխարհի ամենամեծ բանակներից մեկի» հետ։ 


Ինչպես նշել է Զելենսկին՝ BBC-ին տված հարցազրույցում, «նման մեկ երկրի դեմ» նախապատրաստվելը բարդ է, ուստի Ուկրաինային օգնություն էր հարկավոր: 

 

«Հենց այդ պատճառով մենք ցանկանում էինք լինել ՆԱՏՕ-ի կազմում։ Հենց այդ պատճառով էլ մենք կայունացրել ենք իրավիճակն Ուկրաինայում։ Հենց այդ պատճառով մեզ անհրաժեշտ էր իմ թիմի ուժեղ ղեկավարությունը։ Այդ պատճառով մենք պայքարում էինք մեր երկրի ներսում որոշ քաղաքական խմբերի դեմ։ Մենք այդ պատերազմն ավելի վաղ ենք սկսել», - ասել է նա։

 

Նրա խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ էր նախապատրաստվել, մասնավորապես՝ փող ու զենք էր պետք։

«Եվ մենք արեցինք հենց դա: Մենք խոսեցինք: Մենք ոչ հրապարակայնորեն պայմանավորվեցինք որոշակի առաքումների վերաբերյալ», - ասաց Զելենսկին ՝ հավելելով, որ Կիևը «որոշ բաների մասին» բանակցել է որոշ երկրների հետ դեռևս դեկտեմբերին և հունվարին:


 

Քաղաքականություն