Հասարակություն
Պապիկյանը հանդիպել է ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողների և հարազատների հետ
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողների և հարազատների հետ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է հանդիպման մասնակիցներին, պատասխանել նրանց հուզող հարցերին։
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է գերության մեջ գտնվող մեր համաքաղաքացիների հայրենադարձման ուղղությամբ գործադրվող համակողմանի ջանքերը և հավաստիացրել, որ խնդիրը գտնվում է երկրի քաղաքական ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումները պարբերական դարձնելու վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կոյուղաջրերն ամենուր են․ մարդիկ անգամ չեն կարողանում տան աղբը հասցնեն աղբամանները․ ահազանգ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Բացառիկ դեպք Շիրակի մարզի սահմանային գյուղերից մեկում»․ Վահան Թումասյան
Գորիս–Կապան ճանապարհը փակ չէ. մարզպետարանից մեկնաբանում են` ինչ ճանապարհ է դա
Շտապ անհրաժեշտ են արյան դոնորներ
Ավելին Հասարակություն բաժնից
Հայաստանում Ozon-ի տնօրենը պարզաբանում է տարածել
1.0
Պապոյանը՝ հեղուկ գազի շուկայում տիրող իրավիճակի մասին
Վայլդբերիսը և Օզոնն անժամկետ դադարեցրեցին Հայաստանից վաճառքները
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Կենդանաբանական այգու փոխտնօրենը՝ այսօրվա միջադեպի մասին
5.0