Պատերազմը կվերածվի «անվերջանալի արնահեղության» առանց հավելյալ զենքի. Զելենսկի. The Guardian
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոր տեսահոլովակ է հրապարակել, որում զգուշացնում է, որ պատերազմը կդառնա «անվերջանալի արնահեղություն՝ տարածելով թշվառություն, տառապանք և ավերածություններ»՝ առանց հավելյալ զենքի, գրում է The Guardian-ը:
Խոսելով անգլերեն՝ Զելենսկին ասում է, որ Ուկրաինան պաշտպանվել է Ռուսաստանից «շատ ավելի երկար, քան պլանավորել էին զավթիչները»:
Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը դեռ կարող է հարձակվել «ոչ միայն Ուկրաինայի վրա»:
«Լեհաստանը, Մոլդովան, Ռումինիան և Բալթյան երկրները կդառնան հաջորդ թիրախները, եթե Ուկրաինայի ազատությունը տապալվի։ Ավելի շատ զենք է անհրաժեշտ «միլիոնավոր ուկրաինացիների, ինչպես նաև միլիոնավոր եվրոպացիների փրկության համար», - ասում է նա:
«Մեզ անհրաժեշտ են ծանր հրետանի, զրահատեխնիկա, հակաօդային պաշտպանության համակարգեր և մարտական ինքնաթիռներ»,- մանրամասնել է նա։
Ուկրաինայի նախագահը, եզրափակելով իր խոսքը, նշել է, որ «ազատությունը պետք է ավելի լավ զինել, քան բռնակալությունը».
«Արևմտյան երկրներն ամեն ինչ ունեն դա իրականացնելու համար։ Նրանցից է կախված վերջնական հաղթանակը բռնակալության դեմ և փրկված մարդկանց թիվը»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով. Քերոբյանը՝ РБК-ին
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբ...
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Փաշինյանն ու Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները
Միշելի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ի...
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...